«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, թե ինչն է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեի ֆենոմենը: Այս մասին հայտնում է Goal-ը։
«Նա ֆենոմեն է, ու ես վստահ եմ, որ ապագայում նա դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես միշտ մտածում եմ որպես կիսապաշտպան: Եթե ես լինեի նրա դիմաց, ապա միշտ ուշադրություն կդարձնեի փոխանցումների մատակարարմանը:
Կիլիանը ոչ միայն արագ ֆուտբոլիստ է, այլ նաև հիասքանչ կերպով կարողանում է դիրք ընտրել խաղադաշտում:
Նա իդեալական կերպով է զգում պահը: Այս երևույթում հիասքանչ էր իրեն դրսևորում Թիերի Անրին, իսկ հիմա նաև՝ Դիեգո Կոստան: Մբապեին հատուկ է դարձնում նրա քաղցը խաղի նկատմամբ: Նա գիտի՝ ինչպես օգտագործել իր հնարավորությունները»,-ասել է Ֆաբրեգասը։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի պատկերացնում, որ ֆուտբոլում երբևէ կհայտնվի ֆուտբոլիստ, որը նման կլինի իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսիին: