fbpx
Սպորտ

Նա լավագույններից մեկն է աշխարհում․ Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին։ Իր շնորհանդեսի ժամանակ Մբապեն խոսել էր Մոդրիչի մասին.

«Ես շնորհակալ եմ նրա խոսքերի համար, հաճելի էր դա լսել: Ուրախ եմ, որ նա վերջապես այստեղ է՝ «Ռեալում»: Նա լավագույններից մեկն է աշխարհում, և դա ապացուցել է երկար տարիներ։ Նա հաղթեց աշխարհի առաջնությունում, չնայած, ցավոք, եզրափակչում հաղթեց ինձ։

Ուրախ եմ, որ մենք հիմա նույն թիմում ենք։ Մեզանից յուրաքանչյուրը կօգնի Մբապեին ամեն ինչում, որպեսզի նա ավելի արագ հարմարվի ու ցույց տա իր տաղանդը։ Նա կարող է հասնել մեծ հաջողությունների»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

Ավելի վաղ «Ռեալը» հայտարարել էր Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ