US Open-ի 1/4 եզրափակչի՝ Ռաֆայել Նադալի ու Դիեգո Շվարցմանի հանդիպմանը (6:4, 7:5, 6:2) ներկա են գտնվել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ու նրա կինը՝ երգչուհի Շակիրան։
Հետաքրքրական է, որ Նադալը երկրպագում է «կապտանռնագույններ»-ի հավերժական հակառակորդ Մադրիդի «Ռեալ»-ին:
Սակայն իսպանացի թենիսիստի հորեղբայրը՝ Միգել Նադալը, 1991-1999 թվականների պաշտպանել է կատալոնական ակումբի գույները:
Հիշեցնենք,որ Ռաֆայել Նադալը կիսաեզրափակչում մրցելու է Մատեո Բերետինիի հետ: