Մոնրեալում ավարտվեց «Մասթերս-1000» շարքի մրցաշարը, որի եզրափակչում հանդիպեցին իսպանացի Ռաֆայելն Նադալն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը։
Մրցաշարի առաջին ռակետը, մրցակցին զիջելով միայն 3 գեյմ, վստահ հաղթանակ տարավ։ 1 ժամ 10 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6-3, 6-0 հաշվով։
Նադալի ակտիվում գրանցվեց 4 բրեյք-փոյնթ՝ 8 հնարավորից և 1 կրկնակի սխալ, իսկ Մեդվեդևի ակտիվում՝ 5 էյս, 5 կրկնակի սխալ։
Սա 33-ամյա Նադալի և 23-ամյա Մեդվեդևի առաջին պաշտոնական հանդիպումն էր։
Հավելենք, որ սա Նադալի կարիերայի 83-րդ և ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տիտղոսն է։ 2019 թվականին իսպանացին հաղթել է նաև Հռոմի «Մասթերս-1000»-ում և «Ռոլան Գարոսում»։