fbpx
Սպորտ

16:05 9/10/2019

Նագելսմանը կարող է փոխարինել Սուլշերին ՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնում

«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնվել է Ուլե-Գունար Սուլշերին փոխարինողի հավակնորդների թվում: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կորցնում է համբերությունը այս մրցաշրջանում թիմի անհաջող ելույթների պատճառով: Անգլիական ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, կարող է դառնալ վերջինը նորվեգացի մասնագետի համար ակումբի ղեկին:

ՄՅՈւ-ում արդեն դիտարկում են Նագելսմանին՝ որպես Սուլշերի պոտենցիալ փոխարինողի:

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Թիմն 8 խաղից ընդամենը 9 միավոր է հավաքել: 32-ամյա Նագելսմանը «ՌԲ Լայպցիգ»-ը գլխավորել է այս ամռանը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Վերեվ