fbpx
Աշխարհ

Մերկելը չի ընդունել Brexit-ի վերաբերյալ Ջոնսոնի պլանը․ աղբյուր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հայտնել է, որ Brexit-ը հնարավոր է միայն այն պայմանով, որ Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ-ի մաքսային միությունում՝ դրանով իսկ մերժելով Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի պլանը: Այս մասին իր թվիթերյան իր էջում գրել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի քաղաքական մեկնաբան Լորա Կյունսբերգը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան ներկայացուցչի:

Մերկելի գնահատմամբ՝ այլ դեպքում գործարքը քիչ հավանական է գործնականում:

Նույն աղբյուրի խոսքով՝ Ջոնսոնը, պատասխանելով Մերկելին, ասել է, որ Բեռլինի այդ պահանջն «ըստ էության անհնարին» է դարձնում գործարքի ձեռքբերումը:

Ավելի վաղ The Spectator բրիտանական հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր, հայտնել է, թե բրիտանական կառավարությունը պատրաստվում է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ