fbpx
Քաղաքականություն

Նախագահը Բաղրամյան 26-ի մասին

Armen Sargsyan

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ իր աշխատակազմի աշխատակիցների համար ավելի հարմարավետ է Բաղրամյան 26-ում աշխատելը։

«Բաղրամյան 26-ը ավելի հարմարավետ է աշխատակիցների համար, և ես ուրախ եմ դրա համար և կրկին ուզում եմ նշել, որ ես պատրաստ եմ և՛ Ազգային ժողովի, և՛ վարչապետի հետ լուրջ համագործակցության ի շահ մեր երկրի», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի նախագահը։

«Իհարկե, նախագահի համար, անձնապես ինձ համար, թե որ շենքում կաշխատեմ, կարևոր չէ։ Կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքը ավելի հարմարավետ է աշխատանքի համար։ Ցավոք սրտի, Մաշտոցի 47-ը, որ հոյակապ շենք է, շատ գեղեցիկ, շատ լավ հարևանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ ջեռուցման, սառեցման և մնացած բոլոր պայմաններով», – նշեց Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ ընդունված օրինագծի համաձայն՝ Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26, որտեղ եղել է նախկինում: Նախորդ մի քանի ամիսներին նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ն էր։

Աղբյուրը՝ azatutyun.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ