Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրաժարական է տվել պաշտոնից։
Դրանից անմիջապես հետո սկսվեցին ակտիվ խոսակցություններ՝ կապված նոր նախագահի հավանական թեկնածուների հետ։ Այս թեմային անդրադարձ են կատարել նաև դրսում։
Interfax-ը գրում է, որ ՀՀ նախագահի հավանական թեկնածուներ կարող են լինել Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ Մարուքյանը 168.am-ի հետ զրույցում չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին, բայց չի էլ հաստատել։ Նա նշել է, որ երբ գա ընտրությունների ժամանակը, այդ ժամանակ էլ կխոսի։