fbpx
Արցախ

Արցախի նախագահի շնորհավորանքը Գարեգին Բ-ին

Արցախի նախագահը Facebook-ի իր էջում գրել է․


«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր որդիական խոնարհումն ու սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Թող ամենազոր Աստված երկար տարիների կյանք պարգևի Ձեզ, ուժ ու եռանդ՝ հաջողությամբ իրականացնելու Ձեր հայրենանվեր առաքելությունը։

Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը, Ձեր աննկուն ջանքերն՝ ուղղված մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու զորացմանը, մայր Եկեղեցու և Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը։

Վեհափա՛ռ Տեր,


Ընդունեք իմ խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատության ու բարօրություն Ձեզ»։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/585885425442168?__cft__[0]=AZUE5OW5agepdoAdcilIMdn8EPicPpGKIRBz67k_4fYxgJej5U08w2cVep2hT2ves-Sl0RUnjF1l3uzjkOU0fucgSvcDt-BLf5q4SU4Y0I6bMgQ9QebzTKd0wQ_TybCxUdEPZnKhnD0DC0odLUnY6JQUPqIyHUxrVCE7–7I0Q6t-g&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ