Զինված Ուժեր

Նախագահ այցելել է Եռաբլուր․ նրան ուղեկցել են ԶՈւ նախկին զինծառայողներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահին ուղեկցել են մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Հայաստանի զինված ուժերի նախկին ժամկետային զինծառայողներ Արկադի Անդրեասյանը, Արսեն Հովակիմյանը, Անդրե Վարդումյանը և Գոռ Դարմանյանն ու Լիպարիտ Մելքոնյանը: Վերջիններս Հայրենիքի պաշտպանին աջակցելու նախագահական նախաձեռնության շրջանակում աշխատանքի են անցել Հանրապետության նախագահի աշխատակազմում, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Սարգսյանը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, զրուցել Եռաբլուր այցելած՝ արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների հետ:

Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ