Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
- Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը կհստակեցվի
- «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ
«ԵՊՀ ռեկտորը նախագահ Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների ընթացքի, առաջիկա ծրագրերի մասին:
Մտքեր են փոխանակվել նաև մի շարք ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանի պետական համալսարանի համագործակցության հնարավորությունների շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ: