fbpx
Առողջապահություն

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախում առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

«Զեկույցով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ներկայացրել աշխատանքների ընթացքը և նախատեսվող ծրագրերը, նախանշել դրանց կյանքի կոչման ժամկետները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետության կողմից երաշխավորված որակյալ, մատչելի ու անվճար բուժսպասարկումն ու առողջապահական մյուս ծառայությունների մատուցումը կառավարության առաջնահերթություններից է, և ոլորտի պատասխանատուների խնդիրն է ձեռնարկել բոլոր միջոցները ծրագիրը պատշաճ ու ժամանակին կատարելու համար: Նախագահը հանձնարարել է մշակել համակարգի զարգացման հայեցակարգ՝ ներգրավելով փորձառու մասնագետների և հաշվի առնելով բոլոր շահառու խմբերի մտահոգություններն ու առաջարկները:

Հանդիպմանը, որտեղ քննարկվել են նաև Հանրապետությունում համավարակային իրավիճակը և ոլորտում առկա այլ խնդիրներ, ներկա էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ