fbpx
Տնտեսություն

Նախարար Պապիկյանը Մոսկվայում հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ:

Զրուցակիցները քննարկել են մինչև 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաև շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակներում կդիտարկվեն կոնցեսիոն պայմանագրի արդիականացման հնարավորությունները:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության լոկոմոտիվային դեպոյում և փոխադրումների կառավարման կենտրոնում, ծանոթացել դրանց տեխնոլոգիական հագեցվածությանը և գործունեությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ