Մեկնարկել է «Հայաստան՝ ինժեներական շաբաթ 2021» միջոցառումը, որի բացման ժամանակ խոսքով է հանդես եկել Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Նա նշեց, որ իրենք մտադիր են մինչև 2025 թվականը հասնել նրան, որ Հայաստանում լինի առնվազն 10 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերություն։
Խաչատուրյանն ասաց, որ սրանք տպավորիչ թվեր են ու պահանջում են գործին պատասխանատու մոտեցում։
Նախարարը նշեց նաև՝ մինչև 2025-ը աշխատող 10 հազար ստարտափ ունենալու նպատակի մասին։