Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դեյվիդ Քլարք խախտել է կարանտինային ռեժիմի ընթացքում ինքնամեկուսացման կարգը, որի հետևանքով ստիպված է եղել հրաժարական տալու։
Քլարքը, ըստ հայտնի տվյալների, կանոնները խախտել է 2 անգամ՝ այգում հեծանիվով զբոսնելու ու ընտանեկան զբոսախնջույքի ժամանակ։
Մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարարը։