Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ նախարարը տեղում ծանոթանալու է Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու է մարտական հերթապահության կրման ընթացքին։

