ՀՀ ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են՝ կապված համայնքների խոշորացման հետ։
Այն մեկնարկել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։
Դրա նախագահ Վահե Ղալումյանն ասաց, որ համայնքների խոշորացման հայեկարգը սկսել է 2011 թվականից, իսկ 2016 թվականից օրենքը կիրառվել ու 486 համայնք միավորվել է 54 համայնքում։
Այս օրենքի նախագծով նախատեսվում է 441 համայնքները միավորել 37 համայնքներում։