Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են:
Տեղեկացնում ենք, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարրածքներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4018756871492091?__cft__%5B0%5D=AZUEg5a2Fo8ljPGdv-UwTERomx-lexbRY9-Niq7aNTA7JK96oKb8_2HD6WJyVPHDnnzybOktYMiLVEthxCioAH70wHPamdqLMvUBmjgD-zRNDFOiUJl7yJ0pBac4DR3LfwpWm1tgAz0lI50Zr147pViG&__tn__=%2CO%2CP-R
