«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել երիտասարդ արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչական գործեր, կավից պատրաստված սպասք և դեկորատիվ այլ աշխատանքներ:
«Լիլիթի աշխատանքները թարմություն տվեցին մեր ցուցասրահին: Այստեղ ցուցադրված են բազմաժանր, բազմաոճ, բազմատեսակ աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ մեր հեղինակը դեռ կայացման ճանապարհին է, բայց արդեն շատ ամուր քայլեր է անում արվեստում, քանի որ բազմաշնորհ և տաղանդավոր է»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 17-ը: