fbpx
Աշխարհ

Աշխատանքի որոնման կայքերը բողոքում են Google-ից

Եվրոպայում  Google-ին  ևս մեկ փորձություն է սպասվում: Աշխատանք փնտրելու ավելի քան 20 պորտալներ կոչ են անում Եվրամիության հակամենաշնորհային մարմիններին միջոցներ ձեռնարկել ընկերության դեմ:

Համապատասխան նամակը ուղարկվել է Մրցակցության եվրոպական հանձնակատար Մարգրետա Ուեսթերին: Նամակի մեջ նշվում է, որ իրենք կորցրել են շուկայում իրենց մասնաբաժինը այն պահից, երբ Google-ը 2018 թվականին Եվրոպայում գործարկել է աշխատանք փնտրելու բաժինը:

 

https://www.youtube.com/watch?v=gQanRHtHNko

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հաստատեց, որ ստացել է նամակը ՝ նշելով, որ հաղորդագրությունը ուշադիր քննարկվելու է:

Անցյալ ամռանը Եվրահանձնաժողովը տուգանեց Google-ին չորս միլիարդ երեք հարյուր քառասուն միլիոն եվրոյով ՝ բջջային սարքերով ինտերնետի որոնման ոլորտում ԵՄ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:

Համաձայն ԵՀ-ի ՝ ամերիկյան ընկերությունը ապօրինի մեթոդներ է կիրառել, ներառյալ վճարել խոշոր արտադրողներին և բջջային օպերատորներին ՝ Google- ի որոնման ծրագրերը նախապես իրենց սարքերում տեղադրելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ