«Նապոլին» որոշել է բաժանվել Լորենցո Ինսինյեից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Պատճառը Ինսինյեի և թիմի երկրպագուների լարված հարաբերություններն են: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Չելսին» և ՊՍԺ-ն: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Նշենք, որ Ինսինյեն «Նապոլիի» սանն է: Ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը: