Իտալական «Նապոլին» այլընտրանք է գտել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, որի տեղափոխությունը Սերիա Ա այդպես էլ չկայացավ:
Ինչպես գրում է Corriere dello Sport-ը, կոլումբիացու փոխարեն «Նապոլին» կգնի ՊՍԺ-ի հարձակվող Իրվինգ Լոսանոյին: Նեապոլյան ակումբը մեքսիկացու համար կվճարի 42 մլն եվրո, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 մլն եվրո:
Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Լոսանոն մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 17 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: