ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործը:
Այս մասին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ դեպքի առթիվ այսօր ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Հիշեցնենք, որ այս գիշեր վիճաբանություն էր տեղի ունեցել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» խմբի անդամների միջև:
Աղբյուրը՝ shantnews.am

