Նարնջի հյութը կարող է արդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում․ գիտնականներ

Ամենադիտվածներ

Գյումրիում ԲԿ տնօրենի փոփոխություն չէի կատարի. Արսեն Թորոսյան

Նարնջի 100%-անոց հյութը նվազեցնում է կալորիաների ընդունումը՝ այդ կերպ օգնելով նիհարել: Այս մասին է վկայում կանադացի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Nutrients ամսագրում։

Մրգային հյութերը սննդանյութերով, բնական շաքարներով, մանրաթելերով, միկրոտարրերով ու կենսաակտիվ միացություններով հարուստ հիանալի այլընտրանք են, որոնցով կարելի է փոխարենել ամբողջական մրգերը, սակայն շատերը, վախենալով ճարպակալումից, խուսափում են դրանց գործածությունից։
Գիտնականների նոր հետազոտությանը մասնակցել է 18-45 տարեկան 34 ոչ գեր մարդ, որոնց մասնագետները խնդրել են խմել մեկ բաժակ նարնջի բնական հյութ, ջուր կամ սախարոզա պարունակող նարնջի պատրաստի հյութ: Նարնջի 100%-անոց հյութի գործածությունը հանգեցրել է օրական օգտագործվող կալորիաների նվազեցման մոտ 420 կկալով: Բացի այդ, այն նաև շատ ավելի քիչ էր բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, քան սախարոզա պարունակող ըմպելիքը:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ 100%-անոց նարնջի հյութ խմելը կարող է օգտակար լինել և պաշտպանել ճարպակալումից: Այնուամենայնիվ, այս եզրահանգումները պետք է հաստատվեն նաև տարեցների ու երեխաների մասնակցությամբ գիտափորձերի միջոցով, քանի որ նրանց օրգանիզմների արձագանքը կարող է տարբերվել երիտասարդների օրգանիզմի արձագանքից:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();