fbpx
Կառավարություն

Հերոսի կոչում և Մարտական խաչ շքանշաններ՝ զինծառայողներին․ վարչապետը նախագահին միջնորդություն է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Վարչապետը հայտնել է, որ այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն է ստորագրել։


«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն եմ ստորագրել և այդ առիթով հեռախոսազրույց եմ ունեցել Նախագահի հետ։

Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։

Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։ Քիչ առաջ նաև Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա։


Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։

Հին և նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։ Փա՜ռք Հայոց բանակին»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2721263594860685

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ