fbpx
Գիտություն

ՆԱՍԱ-ի նոր աստղադիտակը 1400 նոր մոլորակ կարող է հայտնաբերել

ՆԱՍԱ-ի նոր աստղադիտակը, որը, ըստ գիտնականների, մարդկանց ցույց կտա տիեզերքի ամենամեծ, ամենախորը և ամենապայծառը պատկերը, կհայտնաբերի մոտ 1400 նոր մոլորակ:

Օհայոյի պետական համալսարանի գիտնականները մի ուսումնասիրություն են իրականցրել, որի նպատակն էր պարզել նոր առաքելության հավանական հեռանկարները:

Չնայած առաքելությունը դեռ պլանավորման փուլում է գտնվում, ուսումնասիրության մեջ նշվում է, թե ինչքան կարևոր այն կարող է լինել:

Աստղագետները նշում են, որ առաքելությունը ավելի ճշգրիտ ինֆորմացիա կտրամադրի, որը մեծ ներդրում կարող է լինել մեր Արեգակնային համակարգից դուրս գտնվող նոր աշխարհներում վերերկրային կյանքի փնտրման գործում:

WFIRST առաքելությունը ՆԱՍԱ-ն հենց այդ նպատակով է ձևավորել, ինչպես նաև ուսումնասիրելու մութ էներգիան. այն էներգիայի դրսևորում է, որը, ենթադրվում է, որ տիեզերքի արագ ընդարձակման հիմնական պատճառն է:

«Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպիսի տիեզերական համակարգեր կան», – ասում է ուսումնասիրության հեղինակ և Օհայոյի համալսարանի աստղագիտության բաժնի ուսումնասիրող Մաթյու Փեննին:

«Դա անելու համար, դու պետք է նայես այնտեղ, որտեղ պարզ, ակնհայտ երևույթներն են: Դու պետք է նայես ամեն ինչին»:

WFIRST առաքելությունը հիմնված կլինի Կեպլեր աստղադիտակի աշխատանքի հիման վրա, որը մեր արեգակնային համակարգից դուրս հայտնաբերել է մոտ 2600 մոլորակներ մինչև նախորդ տարվա հոկտեմբերի 30-ը:

Հեռավոր աշխարհները հայտնաբերվել են 4 տարվա ուսումնասիրության ընթացքում, և նրանցից 49-ը գտնվում են այսպես կոչված Գոլդիլոկս զոնայում. այն մի տարածություն է աստղի շուրջ, որը համարվում է ապրելու համար ոչ շատ տաք, ոչ շատ ցուրտ:

«Կեպլերը սկսել է իր ուսումնասիրությունը՝ փնտրելով այնպիսի մոլորակներ, որոնք կպտտվեն իրենց աստղերի շուրջ ավելի մոտիկից, քան Երկիրն է պտտվում Արեգակի շուրջ, – ասել է Փեննին: WFIRST-ն կավարտի իր առաքելությունը՝ գտնելով ավելի մեծ ուղեծրով մոլորակներ»:

Այս նոր մոլորակները գտնելու համար, WFIRST-ը կօգտագործի նոր տեխնիկա, որը կոչվում է գրավիտացիոն միկրոլինզավորում:

Այս միկրոլինզավորման եֆեկտը, որը կապված է Ալբերտ Այնշտայնի հավանականության տեսության հետ, թույլ կտա աստղադիտակին գտնել աստղերի շուրջը պտտվող մոլորակներ, որոնք հեռու են երկրից հազարավոր լուսատարիներ:

Աղբյուրը՝ News.Sky

Թարգմանությունը՝ Azat TV

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ