ՆԱՏՕ-ի թարմացումն անխուսափելի է․ Էրդողան

Ամենադիտվածներ

Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ քննարկումից հետո հանդիպում կունենա Պուտինի հետ

ՆԱՏՕ-ի թարմացումն անխուսափելի է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին մեկնելուց առաջ։

«Թուրքիան սպասում է, որ դաշնակիցները փնտրեն համագործակցության ընդլայնման ուղիներ, այլ ոչ թե այլընտրանքներ։ Թուրքիան նաև սպասում է, որ նրանք համերաշխություն կցուցաբերեն (Անկարային) ահաբեկչության դեմ պայքարում»,-նշել է նախագահը։

Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պարտավոր են աջակցել դաշինքի բարեփոխմանը, դա թույլ կտա ավելի սկզբունքային և վճռական պայքար մղել ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Նրա խոսքով՝ Թուրքիան «ՆԱՏՕ անփոխարինելի երկիր է»։

ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, դեկտեմբերի 3-4-ին։ Ինչպես տեղեկացվում է Անկարայում, Թուրքիայի նախագահը հույս ունի խորհրդակցության շրջանակում երկկողմանի հանդիպումներ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();