fbpx
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն կոչ է անում բանակցություններ սկսել Ղարաբաղի հարցով

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է արտահայտվել, որ Ադրբեջանն ու Հայաստանը սկսեն խաղաղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ:

Ստոլտենբերգը երկօրյա այց է սկսել Թուրքիա և Հունաստան: Չավուշօղլուի հետ հանդիպմանը նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Նաև, գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել խաղաղ բանակցություններ:

«Այս հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր բնագավառների համար՝ ներառյալ էներգետիկայի: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ դաշինքի անդամների համար»,- հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ