Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերը և ՆԱՏՕ-ի երկրորդ ականազերծման գործողությունների խումբը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները նպատակ ունի բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համատեղելիությունը և ամրապնդել հանրապետության պաշտպանությունը: