ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի կազմում առաջին անգամ կին աշխատակից կա

Ամենադիտվածներ

Նորվեգիայի զինված ուժերի կոնտր-ծովակալ Լուիզ Դեդիչենը դարձել է առաջին կինը, որը հայտնվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի կազմում: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը:

«Շնորհավորում ենք ուժերի կոնտր-ծովակալ Լուիզ Դեդիչենին՝ առաջին կնոջը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեում»,- գրել է նա Tթվիթերյան իր միկրոբլոգում:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն միավորում է դաշինքի անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերին: Ռազմական կոմիտեի ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գլխավոր ռազմական խորհրդականն է, ում միջնորդությամբ պետերի կարծիքները փոխանցվում են քաղաքական որոշումների ընդունման համար պատասխանատու մարմիններին:

 

Ամենաթարմ