Զինված Ուժեր

ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարությունը դասընթաց է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության ուսումնական խումբը դասընթաց է անցկացրել ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար:

Տեսական դասընթացի շրջանակում ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողներն ուսումնասիրել են խաղաղապահ առաքելությունների տարրերը, գործիքակազմը, քաղաքացիական կառույցների հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները:

Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ