ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան հայտարարել է, որ այս տարվա հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային դաշինք հրավիրելու պայմաններ չեն լինի։
«Ես անկեղծ կլինեմ, չեմ հավատում, որ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում պայմաններ կստեղծվեն Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար»,- ասել է նա՝ Վաշինգտոնում Անվտանգության և պաշտպանության ֆորումում պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին։