fbpx
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը

Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։

Հանդիպմանն անդրադարձել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ Twitter-ի իր էջում։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հանդիպումն ու աջակցում Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, որը կօգնի կայունություն ապահովել տարածաշրջանում։

Կոլոմինան գրել է, որ իրենք խրախուսում են Հայաստանի ու Թուրքիայի հետագա ջանքերը՝ կապված հարաբերությունների կարգավորման հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ