Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դեռևս արհեստական կոմայի մեջ է և միացված է արհեստական օդափոխության սարքին:
Բեռլինի Շարիտե կլինիկայի բժիշկները նշել որ, որ նրա վիճակը բավականին լուրջ է, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Գերմանացի բժիշկները նշել են, որ հիվանդի թունավորման ախտանիշներն աստիճանաբար վերանում են:
Նախկինի պես, ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները հնարավոր չէ կանխատեսել, ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: