fbpx
Սպորտ

Նավաս. Բենզեման մեծ ֆուտբոլիստ է, նա ուղենիշ է մեզ համար

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հիացած է իր թիմակից Կարիմ Բենզեմայի խաղով:

«Բենզեման շատ կարևոր է մեզ համար, քանի որ գիտենք՝ որքան հիանալի ֆուտբոլիստ է նա: Տեսնում ենք, թե նա ինչ է տալիս ակումբին:

Բենզեման ուղենիշ է մեզ համար, և բոլորս բավականություն ենք ստանում նրա ներկայիս խաղից»,- Նավասի խոսքերն է մեջբերում Goal.com-ը

Հիշեցնենք՝ 31-ամյա ֆրանսիացին Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (3:1) դուբլ էր ձևակերպել: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ