Հավանական է, որ Մադրիդի «Ռեալ»-ի և Կոստա Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը կարիերան շարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում:
32-ամյա ֆուտբոլիստը այսօր՝ օգոստոսի 29-ին, կլինի Փարիզում՝ նոր ակումբի կազմում բուժզննում անցնելու համար:
Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, ՊՍԺ-ն Նավասի տրանսֆերի համար կվճարի 13 միլիոն եվրո:
Դարպասապահը ֆրանսիական ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր:
