Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը «Վիլյառեալի» դեմ խաղից հետո (2-2) մեկնել է Փարիզ։
Նա Ֆրանսիայի մայրաքաղաք է մեկնել մասնավոր ինքաթիռով, որ ավարտին հասցնի «ՊՍԺ» տեղափոխությունը: Այս մասին հայտնում է AS-ն։
Աղբյուրի տեղեկություններով ՝ ամենայն հավանականությամբ Նավասին կփոխարինի փարիզյան ակումբի դարպասապահ Ալֆոնս Արեոլան, որն արդեն բուժզննում է անցել «Ռեալի» համար։