fbpx
Սպորտ

Նավասը մտադիր է լքել Ռեալի շարքերը

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է լքել «արքայական» ակումբի շարքերը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Նավասը դժգոհ է նրանից, որ Զիդանը «Ռեալ»-ի մեկնարկային կազմի դարպասապահ տեսնում է Տիբո Կուրտուային: Նավասը չի ցանկանում մրցաշրջանն անցկացնել պահեստային դարպասապահի դերում:

Նշվում է, որ Նավասի տեղափոխությամբ հետաքրքրված են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու պորտուգալական «Բենֆիկա»-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ