fbpx
Էկո

Նախաճաշ Երևանի կենդանաբանական այգում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի կենդանաբանական այգին տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել:

«Մեր այգու պատագոնյան մարան (նապաստակ) և խթանակիր կրիան ընկերներ են։
Նախաճաշն էլ սկսում են միասին։
ատագոնյան մարան հանդիպում է բացառապես Արգենտինայի տարածքում:
Չնայած մարմնակազմությանը՝ արագավազ է, կարող է զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն: Ի տարբերություն այս ընտանիքին պատկանող մյուս տեսակների` դրսևորում է կրծողներին ոչ բնորոշ վարքագիծ. ակտիվ է առավելապես ցերեկային ժամերին, սիրում է արևի լոգանքներ ընդունել, վազում է ցատկոտելով:

Աֆրիկյան խթանակիր կրիան ցամաքային կրիաներից մեծությամբ երրորդն է աշխարհում։ Հասուն տեսակների երկարությունը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ մինչև 90 կգ։ Կյանքի առաջին տարիներին արագ մեծանում է՝ հասնելով 15-25սմ-ի։ Տարածված է չոր, տոթ, անջրդի վայրերում, անապատներում»,ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/yerevanzoo/videos/3314498425284747/?v=3314498425284747

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ