ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին:
«Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը:
- Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
- Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև՝ միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: