ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:
«Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նովրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:
- Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
- Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների շարունակաբար խորացումն ու ամրապնդումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

