Նախագահը հյուրընկալել է պատերազմում վիրավորված մի խումբ զինծառայողների

Ամենադիտվածներ

neymar

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորված և ներկայում բուժում ստացող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին:

«Նախագահի աշխատակազմն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որը ոչ միայն նպատակ ունի ձեզ հավաքել միասին, այլև կոնկրետ խնդիրներ լուծել: Մենք ունենք ծրագիր, որտեղ երիտասարդներին, ովքեր ձեր ճանապարհն են անցել, սովորեցնում ենք նոր մասնագիտություն: Մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին աշխատել:

Բոլորիդ նախ և առաջ մաղթում եմ՝ և՛ մարմնական, և՛ հոգևոր առողջություն: Ձեզնից յուրաքանչյուրին մաղթում եմ գտնել իր երջանկությունը, այն մասնագիտությունը, որ սիրում է, հասնել մեծագույն հաջողությունների, դառնալ չեմպիոն, շարունակել պայքարն ու շարունակել ծառայել մեր մեծ հայրենիքին, որին դուք տվել եք ձեր ողջ ոգին, անձը, իսկ ձեր շատ ընկերներ՝ իրենց կյանքը:

Խոնարհվում ենք բոլորի հիշատակի առջև և ձեզնից յուրաքանչյուրին մաղթում ապագա հաղթանակներ: Նրանց հիշատակը հավերժ կենդանի կմնա միայն մեր ապագա հաղթանակներով, որոնց կերտողը դուք պետք է լինեք»,- հայտնում են նախագահի աշխատակազմից:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();