fbpx
Խորհրդարան

ԱԺ նախագահն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ և արդյունավետ գործունեություն: Ալեն Սիմոնյանն շեշտել է մեկդարյա կուսակցության կենսունակության և ավանդույթների պահպանման կարևորությունը և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել օրերս ԱԺ բակում Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն աջակցելու համար:

Մտքեր են փոխանակվել հայկական սփյուռքում` ներառյալ Մերձավոր Արևելքը, Եվրոպան, Ամերիկան և Ավստրալիան, Ռամկավար ազատական կուսակցության պատմական և ներկա գործունեության ու ծրագրերի շուրջ:

Հանդիպման ավարտին ՌԱԿ ատենապետը կուսակցության 100-ամյա խորհրդանշական հուշամեդալ է նվիրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ