Քաղաքականություն

Նախագահը կարտահայտի իր կարծիքը ՍԴ-ի վերաբերյալ, երբ ժամանակը գա․ խորհրդական

Երբ ժամանակը գա, նախագահն անպայման կարտահայտի իր կարծիքը ՍԴ հարցի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ բոլորն արդեն արել են, այդ թվում և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Պողոսյանի խոսքով՝ բոլորը ամեն հնարավորության դեպքում խոսում են այդ թեմայով՝ նշելով, որ Հայաստանի նախագահը բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է հարգել և հետևել դեմոկրատիայի և իշխանության բաժանման սկզբունքներին։

«Հարկավոր է կարողանալ պատշաճ գնահատել իրավիճակը, վերլուծություն կատարել և սեփական կարծիքը հայտնել անհրաժեշտ ժամանակ և անհրաժեշտ իրավիճակում»,-ընդգծել է խորհրդականը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ