ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը:
Տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Նա հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության առաջարկությունները:
«Նախագահն ունի եռօրյա ժամկետ»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել. «Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուրը՝ Tert.am