fbpx
Հասարակություն

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է իրանական Babak copper ընկերության պատվիրակությանը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Իրանում պղնձի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող Babak copper ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորությամբ։ Ընկերությունը Իրանում հանքարդյունաբերությամբ զբաղվող հայտնի և ամենամեծ ընկերություններից մեկն է։

«Ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզան շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և նշել, որ հանդիպման նպատակը իրենց ընկերության ներուժը ներկայացնելն է և Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները հայկական կողմի հետ քննարկելը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանում՝ ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև շատ ոլորտներում արդեն հաջողված ծրագրեր և ձևավորված արդյունավետ համագործակցություն կա՝ նշելով, որ ուրախ է արձանագրել, որ ընդերքի ոլորտը ևս իրանական կողմի հետաքրքրության շրջանակում է։

Հանդիպմանը Babak copper ընկերության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել Իրանում ընկերության գործունեության մասին, տեղեկացրել են ընկերության արտադրական հզորությունների և պղնձի արտադրության մեջ իրենց կողմից կիրառվող կենսալուծազատում (hin tank leaching) տեխնոլոգիայի մասին։

Նշվել է, որ Իրանում ընկերությունն ավելի քան 400 մլն եվրոյի ներդրում է կատարել, քննարկվել է Հայաստանում ներդրումների հնարավորության հարցը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ այլ հանդիպում կազմակերպել Babak copper ընկերության և ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների մասնակցությամբ և համատեղ քննարկել իրանական կողմի առաջարկը»,- ասված է հաղորդարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ