fbpx
Հասարակություն

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը

«Արևելք»-ի հաղորդմամբ` Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։

Նա Լիբանանի հնագույն կուսակցություններից մեկի՝ Փաղանգավորական կուսակցության ընդհանուր քարտուղարն էր:

Մինչ այս հայտնել էին, որ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ