Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 6 հանդիպում:
«Հյուսթոն Ռոկետսը» (42-25) սեփական հարկի տակ 118-106 հաշվով առավելության է հասել «Շարլոտ Հորնետսի» (30-37) նկատմամբ: «Ռոկետսի» համար սա 9-րդ անընդմեջ հաղթանակն էր:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Շարլոտի» պաշտպան Կեմբա Ուոկերը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 40 միավոր + 10 անդրադարձ:
«Հյուսթոնի» կազմում դաբլ-դաբլով աչքի ենյ ընկել Ջեյմս Հարդենը՝ 28 միավոր + 10 արդյունավետ փոխանցում, Կլինտ Կապելան՝ 19 միավոր + 15 անդրադարձ, Կրիս Պոլը՝ 10 միավոր + 10 միավոր:
Այժմ «Հյուսթոնը» երրորդն է Արևմտյան կոնֆերենցիայում, իսկ «Շարլոտը» 10-րդն է Արևելքում:
Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Վաշինգտոն Ուիզարդս»-«Սակրամենտո Կինգզ»՝ 121-115
«Կլիվլենդ Կավալյերս»-«Տորոնտո Ռեպտորս»՝ 126-101
«Բրուկլին Նետս»-«Դետրոյտ Պիստոնս»՝ 103-75
«Յուտա Ջազ»-«Օկլահոմա Սիթի Տանդեր»՝ 89-98
«Լոս Անջելես Կլիպերս»-««Բոստոն Սելտիկս»՝ 140-115
NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Հաղորդում է armsport.am-ը: