Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր թիկնապահների մեջ կան ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
«Չեմ կարող այդ մասին ասել: No comment. Չեմ մեկնաբանելու: Ես այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չունեմ»,- ասել է Մադուրոն՝ մի քանի անգամ հարցից խույս տալով:
Այս ամենին զուգահեռ, հարցին, թե չի վախենում արդյոք նոր արտակարգ դեպքերից, իր անձի հետ կապված, Վենեսուելայի նախագահը պատասխանել է՝ իրեն լավ են պաշտպանում:
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Ռուսաստանից հատուկ զինվորական ընկերությունից թիկնապահներ են եկել Վենեսուելա Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու համար:
Այս լուրից հետո Վենեսուելայում ՌԴ դեսպանը հայտարարել էր, որ այդ լուրը հերթական խայծն է եղել:
«Ռուսական հատուկ զինվորականների մասին խոսք անգամ չի կարող լինել, և ես գաղափար անգամ չունեմ»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացնում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայիդոն հունվարի 23-ին իրեն հայտարարել է կառավարության ժամանակավոր պաշտոնակատար և խոստացել իրականացնել արտահերթ ընտրություններ:
Այս մասին հայտնում է shantnews.am-ը։
