Նեդվեդը` Ռոնալդուի ժեստի մասին.Աթլետիկոյի երկրպագուները վիրավորել են Կրիշտիանուին

Ամենադիտվածներ

Ես պարզապես արեցի իմ աշխատանքը. Ռոնալդուն` Աթլետիկոյի հետ խաղում ձևակերպած հեթ-տրիկի մասին

«Յուվենտուսի» տնօրեն Պավել Նեդվեդը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել ՉԼ-ի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում ցուցադրած ժեստի համար․

«Չեմ վախենում, թե Ռոնալդուին կարող են որակազրկել: Այդ ժեստը պետք է մնա խաղադաշտում:

Էմոցիաները, որոնք ֆուտբոլիստները ցույց են տալիս խաղադաշտում, պետք է այնտեղ էլ մնան:

Նրան շատ ուժեղ վիրավորել են Մադրիդում: «Աթլետիկոյի» երկրպագուները նույնն արեցին նաև Թուրինում կայացած խաղում: Ես ամեն ինչ հասկանում եմ, այնպես որ եկեք առաջ շարժվենք` առանց որակազրկումների:

Մենք արժանի էինք քառորդ եզրափակիչ դուրս գալուն: Արժանի էինք ՉԼ-ում ևս երկու խաղ անցկացնելուն: Մեր երկրպագուների համար սա հիանալի է»,- ասել է Նեդվեդը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ